Ստորագրուեց հայ-քոււեյթական օդային հաղորդակցութեան մասին համաձայնագիր


Ստորագրուեց հայ-քոււեյթական օդային հաղորդակցութեան մասին համաձայնագիր

  • 05-10-2011 14:47:10   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայ-քոււեյթական միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ, որը կայացաւ հոկտեմբերի 5-ին Երեւանում, ստորագրուեց երկու երկրների միջեւ օդային հաղորդակցութեան մասին համաձայնագիր: Ըստ այդ համաձայնագրի, հայաստանը եւ Քոււեյթը կը կապուեն ուղիղ աւիափոխադրումներով, երկու երկրներում փոխադարձաբար կը բացուեն դեսպանութիւններ, Քոււեյթը կ'աջակցի նաեւ Հայաստան-իրան երկաթգծի կառուցմանը: այս մասին նիստից յետոյ լրագրողներին յայտնեցին յանձնաժողովի համանախագահներ`ՀՀ փոխվարչապետ Արմէն Գեւորգեանը եւ Քոււեյթի Պետութեան ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-շամալին: Նշուեց, որ Հայաստանում գտնուելու երկու օրերի ընթացքում կայացած հանդիպումներում անդրադարձ է եղել շատ հարցերի, որ կարելի է իրականացնել միասին. «մենք ուզում ենք, որ Քոււեյթը նոյնպէս մասնակցի այս ծրագրերին եւ աջակցի երկաթգծի կառուցմանը, որը կը ծառայի ՀՀ տնտեսութեանը եւ Քոււեյթի տնտեսութեանըէ, - նշեց Մ. Ջասեմ ալ-շամալին: Որոշուեց նաեւ, որ Հայաստան-քոււեյթ տնտեսական կապերը խթանելու եւ օտարերկրեայ ներդրումներ ներգրաւելու նպատակով 2011թ.–ի նոյեմբերին Զարգացման հայկական գործակալութիւնը Քոււեյթում կ'անցկացնի գործարար գովազդային քարոզարշաւ, որի շրջանակում այդ երկրի գործարարներին կը ներկայացուեն տնտեսութեան ճիւղերին վերաբերող ներդրումային ծրագրեր, հանդիպումներ կը կայանան գիւղատնտեսութեան, սննդի վերամշակման, էներգետիկայի, դեղագործութեան եւ զբօսաշրջութեան ոլորտների քոււեյթական մի շարք ընկերութիւնների հետ:
  -   Տնտեսութիւն