«Արարատ»-ի պատանիները Թեհրանի գաւաթակիր են դաձել


«Արարատ»-ի պատանիները Թեհրանի գաւաթակիր են դաձել

  • 05-10-2011 17:01:24   |   |  Սպորտ
Երկուշաբթի, հոկտեմբերի 3-ին կայացաւ Թեհրանի միջակումբային պատանեկան ֆուտբոլի առաջնութեան եզրափակիչ խաղը, ինչի արդիւնքում՝ «Արարատ»-ի պատանիները յաջողեցին բարձրանալ ախոյեանական պատւանդան: Խաղն ընթացաւ կողմերի բուռն մրցավէճով եւ գրեթէ աւարտւեց նոյն անզիջում շնչով, քանի որ յաղթողը նւաճելու էր նաեւ Թեհրանի լիգայում հանդէս գալու ուղեգիրը: Այսպիսով՝ «Րաֆֆի» համալիրում արարատցիները 1-0 հաշւով առաւելութեան հասան նոյնպէս հզօր «Թոհիդ» խմբի պատանիների նկատմամբ: Խաղի միակ գոլը նշանակւեց երկրորդ խաղակէսում՝ խոստումնալից ֆուտբոլիստ Սեւակ Զոհրաբեանի գեղեցիկ հարւածով: Այսպիսով՝ խմբի պատասխանատուների եւ մարզչի ջանքերով ձեռքբերւած այս յաջողութիւնը նոր յոյսեր է ներշնչում՝ ապագայում դարձեալ ֆուտբոլային ասպարէզում հայկական ֆուտբոլն իր արժանի տեղը զբաղեցնելու գծով: Յաղթանակած մեր պատանիների խմբին կարելի է ծանօթանալ թերթիս այսօրւայ «Մարզական էջ»-ում: «ԱԼԻՔ»
  -   Սպորտ