Բակոյ Սահակեան. Հայ ժողովուրդը միշտ առանձնայատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդէպ


Բակոյ Սահակեան. Հայ ժողովուրդը միշտ առանձնայատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդէպ

  • 05-10-2011 23:01:54   |   |  Հասարակութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում մասնակցել է Ուսուցչի օրուան նուիրուած հանդիսաւոր միջոցառմանը: Նախագահը իր խօսքում շնորհաւորել է հանրապետութեան բոլոր ուուցիչներին մասնագիտական տօնի առթիւ` նշելով, որ հայ ժողովուրդը միշտ առանձնայատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդէպ եւ յարգել նրա աշխատանքը: Արցախի ղեկավարն ընդգծել է, որ կրթութեան եւ գիտութեան ոլորտի զարգացումն ու արդիականացումը հանդիսանում է պետութեան գերակայութիւններից մէկը եւ մշտապէս գտնւում է իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Նախագահը նաեւ պետական պարգեւներ է յանձնել ոլորտի մի խումբ երախտաւորների: Ըստ Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Ազգային ժողովի խօսնակ Աշոտ Ղուլեանը, վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Հասարակութիւն