Աշխատանքի տօնավաճառ`տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների ոլորտում


Աշխատանքի տօնավաճառ`տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների ոլորտում

  • 06-10-2011 12:23:27   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

2011թ. մայիսի 22-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան «Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի»շրջանակներում, ՀՀ ԱՍՀՆ «Զբաղուածութեան պետական ծառայութիւնե գործակալութեան եւ “երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի” հետ համատեղ կազմակերպել է երիտասարդների կարիերայի տօնաւճառ, որին մասնակցել են 65 գործատու, 7 տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների կարիերայի կենտրոններ եւ 7 մասնագիտական կրթական հաստատութիւններ: Մասնակից գործատուների կողմից ներկայացուել են շուրջ 400 թափուր աշխատատեղ: Ընդհանուր առմամբ տօնավաճառին մասնակցել են տարբեր տարիքի շուրջ 3500 երիտասարդներ: Պաշտօնապէս գրանցուած գործազրկութեան միջին ամսական մակարդակը հանրապետութիւնում 2011 թ. օգոստոսին տարեսկզբի նկատմամբ նուազել է 0.5 %-ով եւ կազմում է 6.5%: 2011թ.-ի սեպտեմբերի 1-ի դրութեամբ աշխատանք փնտրողների թիւը կազմում է շուրջ 85.6 հազար, որը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի նկատմամբ նուազել է 15.5 %-ով (98.9հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ 8.9 %-ով (93.2 հազ. մարդ): Գործազուրկների թուաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84.2 %-ը կամ 72.1 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 14.6 %-ով (82.6 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 8.5 %-ով (78.8 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիւը, որը կազմում է գործազուրկների թուի 70.5%-ը, կամ 50.8 հազ. մարդ: սեպտեմբերի 1-ի դրութեամբ գործազրկութեան նպաստի ստացման իրաւունք ունի 17338 գործազուրկ, որոնց թիւը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 32.5 %-ով (22975 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ ` 9.8 %-ով (19030 մարդ): Տարեսկզբից աշխատանքի է տեղաւորուել 7367 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղաւորուածներից 1961-ը երիտասարդներ են: Նրանք հիմնականում աշխատանքի են տեղաւորուել մշակող արդիւնաբերութեան, կացութեան եւ հանրային սննդի կազմակերպման, շինարարութեան, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, աւտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման եւ այլ ոլորտներում: Սեպտեմբեր ամսուայ ընթացքում գործակալութիւն է ներկացուել շուրջ 1600 թափուր աշխատատեղ, որից շուրջ 450-ը Երեւանում: Թափուր աշխատատեղերից 1010-ը բանուորական է, իսկ 590-ը ծառայողական: Թափուր աշխատատեղերի մէջ մեծ թիւ են կազմում բժիշկների, հաշուապահների, բուժքոյրների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարբեր մասնագէտների, դասաւանդողների, մենեջերների, գործակալների, առաքիչների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, ատաղձագործների, փականագործների, աւտովերանորոգողների, վարորդների, վարսայարդարների, էլեկտրիկների, եռակցողների, ներկարարների, որմնադիրների, կարող-գործողների, վերելակավարների եւ այլ աշխատատեղերը: Աշխատաշուկայում առկայ է նաեւ աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանութիւն: Այսպէս` գործազուրկների թուաքանակում մեծ թիւ են կազմում ինժեներները /4349 /, այդ թւում ռադիօ-ինժեներներ, ինժեներ-ծրագրաւորողներ, ինժեներ-մեխանիկներ, ինժեներ-տեխնոլոգներ, ինժեներ-կոնստրուկտորներիի եւ այլն/, մանկավարժները, տնտեսագէտները, բուժքոյրերը, որոնք երկարատեւ գործազրկութեան հետեւանքով (գործազուրկների 21.6%-ը) կորցրել են իրենց որակաւորումը եւ աշխատաշուկայում դարձել անմրցունակ: Նրանց մրցունակութեան բարձրացման եւ գործատուների պահանջներին մօտեցնելու նպատակով զբաղուածութեան պետական ծրագրերի շրջանակներում կազմակերպւում են վերամասնագիտացման եւ որակաւորման բարձրացման դասընթացնէր:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ