Ռուբէն Միրզախանեան."Մենք ամենայն լրջութեամբ ու պատասխանատուութեամբ ենք վերաբերում ստորագրուող պայմանագրին"
06-10-2011 15:22:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Հոկտեմբերի 6-ին Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանում Հհ-ում «ռոսսոտրուդնիչեստուո" Դաշնային գործակալութեան ներկայացուցչութեան եւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջեւ ստորագրուեց կրթութեան ոլորտի համագործակցութեան պայմանագրի:
համագործակցութեան պայմանագիրը ենթադրում է համատեղ ծրագրերի իրականացում Հպմհ-ի եւ ՌԴ գիտական ու կրթական հաստատութիւնների միջեւ, ինչպէս նաեւ նիւթատեխնիկական բազայի համալրում ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, կրթութեան որակի բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացների անցկացում, գիտական եւ ուսումնական գրականութեան թարգմանութիւններ եւ հրատարակութիւններ:
համագործակցութեան պայմանագիրը ստորագրեցին ռուսական կողմից Հհ-ում ՌԴ դեսպանութեան խորհրդական, Հհ-ում «ռոսսոտրուդնիչեստուոէ Դաշնային գործակալութեան ներկայացուցչութեան ղեկավար Վիկտոր Կրիւոպուսկովը, հայկական կողմից` ՀՊՄՀ ռեկտոր Ռուբէն Միրզախանեանը:
Հանդիպումը բացեց «ռոսսոտրուդնիչեստուոէ Դաշնային գործակալութեան նախագահի տեղակալ Սերգեյ Շապովալովը: Նա շնորհակալութիւն յայտնեց համագործակցութեան եւ անկեղծ յարաբերութիւնների համար:
հպմհ ռեկտոր, պրոֆէսոր Ռուբէն Միրզախանեանը կարեւորեց պայմանագրի ստորագրումը` ընդգծելով այնտեղ նշուած համագործակցութեան ուղղութիւնների լրջութիւնն ու մասշտաբայնութիւնը: “կարծում եմ ներկաները կհամաձայնէն ինձ հետ, որ ամենակարեւորը հայ ժողովրդի տածած զգացմունքն է ռուս մեծ ժողովրդի հանդէպ, իսկ համագործակցութիւնը դրա դրսեւորման ձեւերից մէկը: Մենք ամենայն լրջութեամբ ու պատասխանատուութեամբ ենք վերաբերում ստորագրուող պայմանագրին եւ կանենք ամէն ինչ`այն երկուստէք կրթական առաջընթացին ծառայեցնելու համար”:
Ապա ելոյթ ունեցաւ Հհ-ում «ռոսսոտրուդնիչեստուոէ Դաշնային գործակալութեան ներկայացուցչութեան ղեկավար Վիկտոր Կրիւոպուսկովը: Նա շնորհաւորեց ուսուցիչներ պատրաստող կրթօջախի դասախօսներին` ուսուցչի տօնի առթիւ, այնուհետ խօսեց հայ եւ ռուս ժողովուրդների դարաւոր բարեկամութեան մասին: Ըստ նրա` այդ անկրկնելի բարեկամութիւնը տարիների հետ աւելի է ամրացել: Բանախօսը թուերի եւ փաստերի լեզուով պատմական էքսկուրս կատարեց մինչեւ մեր օրերը` մատնանշելով հայ-ռուսական համագործակցութեան արդիւնքում սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ այլ ասպարէզների զարգացումները: “այսօր հայ ընտանիքների 96 տոկոսը ցանկանում է, որ իրենց երեխան լիակատար տիրապետի ռուսաց լեզուին, մի քանի տարի առաջ այդ թիւը տատանւում էր 70-75 տոկոսի սահմաններում: Այսպիսի առաջընթացը հնարաւոր է եղել նաեւ ուսուցիչների, կրթական հաստատութիւնների շնորհիւ”,-իր խօսքում նկատեց Վիկտոր Կրիւոպուսկովը: