Սերբիայի զինուած ուժերի շտաբի նախկին պետ, գեներալ Ռադկոյ Մլադիչն առաջին անգամ կը կանգնի Հաագայի միջազգային քրէական դատարանի առջեւ: Մլադիչին կը հարցնեն, արդեօք նա հասկանում է բոլոր ներկայացուած մեղադրանքների իմաստը:
Յիշեցնենք, որ գեներալ Ռադկոյ Մլադիչը ձերբակալուել է մայիսի 27-ին ռազմական յանցագործութիւնների, ցեղասպանութեան եւ մարդկութեան դէմ ոճրագործութիւններ կատարելու մեղադրանքով: