Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրուել են Ֆրանսիայի Հանրապետութեան մի շարք բարձրաստիճան պաշտօնեաններ եւ դիւանագէտներ


Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրուել են Ֆրանսիայի Հանրապետութեան մի շարք բարձրաստիճան պաշտօնեաններ եւ դիւանագէտներ

  • 07-10-2011 14:14:12   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով հայ-ֆրանսիական աւանդական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի Հանրապետութեան եւ Ֆրանսիայի Հանրապետութեան միջեւ միջպետական համագործակցութեան խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրուել է Ֆրանսիայի Հանրապետութեան պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժիւպեն, Պատուոյ շքանշանով` Ֆրանսիայի Հանրապետութեան արդիւնաբերութեան, էներգետիկայի եւ թուային տնտեսութեան նախարար Էրիկ Բեսոնը, Ֆրանսիայի Հանրապետութեան համագործակցութեան նախարար Անրի դը Ռենկուրը, Ֆրանսիայի Հանրապետութեան տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, Ֆրանսիայի Հանրապետութեան արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի յատուկ խորհրդական Անրի Գենոյը, Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի դիւանագիտական խորհրդական Ժան-դաւիդ Լեւիտը, Մխիթար Գօշի մեդալով` Հայաստանի Հանրապետութիւնում Ֆրանսիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի խորհրդական Ֆրանկ Լոււրիեն, Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի Հանրապետութեան պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին եւ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դամիեն Լորասը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից: Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական