Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելեան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆեօրովը


Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելեան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆեօրովը

  • 07-10-2011 16:41:04   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելեան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆեօրովը: Հհ ԳԱԱ նախագահութեան ընդլայնուած նիստի ընթացքում (հոկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճ, Բաղրամեան 24) Ժորես Ալֆեօրովին կը շնորհուի ՀՀ ԳԱԱ պատուաւոր ակադեմիկոսի դիպլոմ: ժորես Ալֆեօրովը նոբելեան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկառուցուածքների եւ արագագործ օպտոէլեկտրօնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի աւելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատուաւոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական յօդուածների, 3 մենագրութիւնների եւ 50 յայտնագործութիւնների: Նիստին կը մասնակցեն ՀՀ Գաա-ի ինստիտուտների եւ Բուհ-երի ղեկավարներ, գիտական հասարակայնութեան ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ Գաա-ի Ֆիզիկական հետազօտութիւնների ինստիտուտում (ք. Աշտարակ) տեղի ունենալիք «լազերային ֆիզիկա 2011է միջազգային գիտաժողովում Ժորես Ալֆեօրովը հանդէս կը գայ ելոյթով: Նոյն օրը ակադեմիկոս Ալֆեօրովը Հայ-ռուսական սլաւոնական համալսարանում կը կարդայ «21-րդ դարի կիսահաղորդչային յեղափոխութիւն» 40 րոպէանոց դասախօսութիւնը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի մամլոյ հաղորդագրութեան, Նոբելեան մրցանակի դափնեկրի այցելութեան ծրագրում հանդիպում է նախատեսուած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ: .
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ