Մերձդնեստրեան Մոլդովական Հանրապետութիւնն (ՄԴՄՀ) այն վայրն է, որտեղ միահիւսւում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը


Մերձդնեստրեան Մոլդովական Հանրապետութիւնն (ՄԴՄՀ) այն վայրն է, որտեղ միահիւսւում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը

  • 03-06-2011 12:18:49   | Հայաստան  |  Յօդուածներ
Դիւանագիտութեան առումով յարաբերականօրէն հանդարտ ժամանակաշրջանը Մոլդովա-մերձդնեստրեան սահմանին փոխարինուեց հիմնական , «ծանրքաշայինների» ` Ռուսաստանի, Եւրամիութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների արտաքին քաղաքական վճռական գործողութիւններով: Այսպիսով, Մերձդնեստրեան Մոլդովական Հանրապետութիւնն (ՄԴՄՀ) այն վայրն է, որտեղ միահիւսւում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը: Դրանցից ամենամեծ ռազմաքաղաքական կապիտալն ունի Ամն-ը, Միացեալ Եւրոպան երկրորդն է, Ռուսաստանը` երրորդը: Վաշինգտօնի ներգրաւուածութիւնը մերձդնեստրեան խնդրում այնքան նկատելի է, որ Կրեմլը, յանձին նախագահ Մեդուեդեւի, արդէն հանդէս է եկել մերձդնեստրեան կարգաւորման բանակցութիւններում Ամն-ին որպէս գործընթացի մասնակից, այլ ոչ թէ դիտորդ ներգրաւելու նախաձեռնութեամբ: Դրանով իսկ կասկածի տակ է դրուել ներկայիս ,5+2է բանակցային ձեւաչափի (Մոլդովայ, Մերձդնեստր, Ռուսաստան, Ուկրաինայ, ԵԱՀԿ, իսկ որպէս դիտորդ` Եւրամիութիւն եւ Միացեալ Նահանգներ) նպատակայարմարութիւնը: 2011թ. փետրուարի 7-ին հանրապետական սենատոր, դէպի արեւելք Նատօ-ի էքսպանսիայի կողմնակից Ռիչարդ Լուգարը Բարաք Օբամայի վարչակազմից պահանջեց ,ճնշում գործադրելէ Ռուսաստանի վրայ մերձդնեստրեան հակամարտութեան կարգաւորման հարցում` Կրեմլին որոշակի զիջումների մղելու համար: Ռ.Լուգարի զեկոյցում խորհուրդներ կան այն առնչութեամբ, որ ,գերակայ դարձուիէ առանձնացած շրջանը Քիշնեւի կառավարմանը վերադարձնելը, մանաւանդ որ ,ամն առաջատար դերը եւրոպական անվտանգութեան հարցերում առաջուայ պէս անփոփոխ է մնումէ: Վաշինգտօնի Անցումային դեմոկրատիաների նախագծի ղեկավար Բրիւս Ջեքսոնը Քիշնեւում յայտարարել է, որ Մոլդովան 1990-ական թթ. բաց է թողել մերձբալթեան պետութիւնների նման Եմ-ին ինտէգրուելու ճանապարհը կրկնելու լաւ հնարաւորութիւնը: Վաշինգտօնում աւելի յաճախ են պահանջներ հնչում հակամարտութեան գօտում ռուսական խաղաղարարներին ԵԱՀԿ, Եւրամիութեան եւ Ռուսաստան-նատօ խորհրդի հովանու ներքոյ գործող միջազգային ռազմական ուժերով փոխարինելու վերաբերեալ: Ամերիկացիները կ'ուզենային Մերձդնեստրը տեսնել Մոլդովայի կազմում` ինքնավարութեան իրաւունքով, քանի որ Դնեստրի արեւելեան ափի ռազմավարական այս կարեւոր հատուածը տնօրինելը Վաշինգտօնին թոյլ կը տար էլ աւելի ամրանալ ռուսական սահմանների մօտ: 1990-ական թթ. սկզբին Մոլդովայի անկախութեան ձեռքբերմամբ եւ այդ երկրի` դէպի Արեւմուտք ակնթարթային վերակողմնորոշմամբ Մոսկուայի դրութիւնը Հարաւարեւելեան Եւրոպայում հարուածի տակ ընկաւ` կապուած տարածաշրջանում ռուսական սահմանների աշխարհաքաղաքական խոցելիութեան հետ: Բեսարաբիայի (եւ, համապատասխանաբար, Ռումինիայի) արեւելեան սահմանը կրկին գտնւում է Օդեսայի նաւահանգստից (Սեւծովեան նաւատորմի գլխաւոր բազան Սեւ եւ Միջերկրական ծով դուրս գալու համար) մօտ 50 մղոն հեռաւորութեան վրայ, եւ արդէն իմաստ չի ունենում խօսել Դունայի հանդէպ լիարժէք ռազմավարական վերահսկողութեան մասին: Մերձդնեստրեան ուղղութեամբ ամերիկեան դիւանագիտութիւնը պատահականօրէն չէր, որ աշխուժացաւ Մոլդովայում խորհրդարանական ընտրութիւնների աւարտից յետոյ: Ընտրութիւնների արդիւնքներով` ո՛չ արեւմտամէտ Եւրոպական ինտէգրման դաշինքի (ԷԻԴ) չորս կուսակցութիւնները, ո՛չ կոմունիստների կուսակցութիւնը (Մոլդովայի Հանրապետութեան կոմունիստական կուսակցութիւն) նախագահի ընտրութեան համար չունեն անհրաժեշտ ձայների երկու երրորդը, ուրեմն` քաղաքական պայքարի բոլոր վայր ի վերումները դեռ առջեւում են: Վլադիմիր Վորոնինի գլխաւորած կոմունիստների եւ Մարիան Լուպուի ղեկավարած Դեմոկրատական կուսակցութեան միջեւ կոալիցիայի ստեղծման գաղափարը խիստ բացասաբար ընդունուեց ինչպէս Միացեալ Նահանգների, այնպէս էլ Եւրամիութեան կողմից: Շուէդիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներ Կառլ Բիլդտը եւ Ռադոսլաւ Սիկորսկին (հակառուսական խորացուած տրամադրութիւններ ունեցող եւրոպական քաղաքական գործիչներից են) չափից աւելի մեծ ջանքեր գործադրեցին այդ պլանի խափանման համար: Եւրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նշել է, որ հիմա, Կիեւում Վիկտոր Եանուկովիչի իշխանութեան գալուց եւ Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտօնանկութեան ձախողումից յետոյ, Արեւմուտքը հաշուարկն անում է Մոլդովայի վրայ, որը ժողովրդավարական փոխակերպումների ակնյայտ ձգտում է ցուցաբերում: Եւրամիութիւնը, հանդէս գալով որպէս նշանակութեամբ երկրորդ ուժի կենտրոն, Ռուսաստանի հետ կոշտ մրցակցութեան պատրաստակամութիւն է ցուցաբերում Մոլդովա-մերձդնեստրեան հակամարտութեան գօտում գերիշխանութեան իրաւունքի համար: ԵՄ ընդլայնման հարցերով եվրայանձնակատար Շտեֆան Ֆիւլէի յայտարարութիւնը, թէ վերջին ընտրութիւնները Մոլդովայում տարածաշրջանի քաղաքական կայունացման հնարաւորութիւն են տալիս, նոյնպէս տեղաւորւում են ընդհանուր համատեքստում: Փետրուարի 8-10-ին պաշտօնական այցով Մոլդովայում էր Լիտուայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Աուդրոնիւս Աժունալիսը, որը հաւաստեց Բրիւսէլի` բանակցային գործընթացը վերսկսելու ցանկութիւնը: Այնինչ, Մոլդովայի եւ Մերձդնեստրի գծով ԵՄ յատուկ ներկայացուցչի պաշտօնը զբաղեցրել է սլովակ Միրոսլաւ Լայչակը, որը Չեխիան ու Սլովակիան, Սերբիան Հարաւսլաւիայի մնացած մասից, իսկ յետոյ էլ Չեռնոգորիան Սերբիայից ,բաժանելուէ փորձ ունի: Այս ֆօնին ՄԴՄՀ Ագն-ն` յանձին Վլադիմիր Եաստրեբչակի, յայտարարեց իր արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւնների (Ռուսաստան-ուկրաինա-մոլդովայ) եւ գալիք տարի դիւանագիտական մեթոդներով միջազգային ճանաչման իր իրաւունքն ապացուցելու մտադրութեան մասին: Ուշագրաւ է Միացեալ Նահանգների եւ Եւրամիութեան համատեղ գործողութիւնների ներդաշնակութիւնը: Ճիշտ որսալով Եւրոպայում հասունացող ազգային ինքնութեան ճգնաժամի եւ բազմամշակութայնութեան քաղաքականութեան տապալման հիմնախնդիրը` Վաշինգտօնը կրկին դիմեց եւրոպական էլիտաներին` ,հրատարակելէ եւրաատլանտիզմի նոր հայեցակարգ` Արեւմտեան Եւրոպայի եւ Հիւսիսային Ամերիկայի մերձեցում ընդհանուր արժէքների եւ լիբերալ շուկայի գաղափարներին ու մարդու իրաւունքներին հաւատարմութեան, ինչպէս նաեւ Եւրոպայի ու Ամն-ի աշխարհաքաղաքական շահերի անբաժանութեան դրոյթի հիմքի վրայ: Այս հայեցակարգն այնքան խորն է եւ ծաւալուն, որ բրիտանացի քաղաքական գործիչ Ջոն Ուիլեամսը եւրաատլանտիզմի տեսութեանն աստուածաբանական երանգ է տուել` այն անուանելով ,ատլանտիստական աստուածաբանութիւնէ: 1996թ. հիմնադրուեց այսպէս կոչուած ,նոր ատլանտեան նախաձեռնութիւնըէ, որը նախատեսում էր եւրոպական աշխարհամասում հանապազօրեայ հիմնախնդիրների լուծման ամերիկա-եւրոպական համատեղ մեխանիզմներ մշակել: 2007թ.` Եւրախորհրդարանի կողմից ,անդրատլանտեան գործընկերութեանէ համաձայնագրի շրջանակում Եմ-ի եւ Ամն-ի միջեւ յարաբերութիւնների բարելաւման մասին բանաձեւի ընդունումից ուղիղ մէկ տարի յետոյ, լոյս տեսաւ ,անդրատլանտեան նոր օրակարգըէ: Վաշինգտօն-բրիւսել ռազմավարական գործընկերութիւնը շարունակում է զարգանալ` չնայած եւրոպացիների թուացեալ հակաամերիկանիզմին: 2010թ. մարտի 26-ին Եվրայանձնաժողովի նախագահ Ժոզէ Մանուէլ Բառոզուն առաջ քաշեց ,նոր ատլանտիզմ XXI դարի համարէ թեզիսը: Հէնց այդպէս էր կոչւում նրա ելոյթը, որում Բառոզուն կոչ էր անում խորացնել անդրատլանտեան կապերը, եւ որում Եմ-ը եւ Ամն-ը նշում էր որպէս գլոբալ լիդէրներ: Նման համատեքստում Նատօ-ին Ռուսաստանի Դաշնութեան միանալու մասին հաւաքական Արեւմուտքի առաջարկներն աւելին չեն, քան եւրաատլանտեան քօղարկուած խորամանկութիւններ (ստրատագեմներ): Մոլդովական ուղղութեամբ յատուկ ակտիւութիւն է ցուցաբերում Բեռլինը: 2010թ. դեկտեմբերի 21-ին Մոլդովայ այցելեց Գերմանիայի փոխարտգործնախարար Վերներ Հոյերը եւ մի շարք հանդիպումներ ունեցաւ մոլդաւացի քաղաքական գործիչների հետ: Մերձդնեստրեան հարցը 2011թ. փորձութիւն կը լինի ռուս-գերմանական համագործակցութեան համար: Աշխարհամասայինից ծովիշխանութեան (թալասոկրատիայի) Բեռլինի դիրքորոշման փոփոխութիւնը, ինչն առաւել ցայտուն դրսեւորուեց Անգելա Մերկելի իշխանութեան գալով, լրջօրէն վնասում է Կրեմլի եւրոպական քաղաքականութեանը: Միանգամայն կանխատեսելի է թւում Վարշաւայի ակտիւացումը, որը ռուսական ներկայութիւնը Մերձդնեստրում դիտարկում է որպէս անցանկալի գործօն: Բրոնիսլաւ Կոմորովսկու այցը Բուխարեստ եւ մերձդնեստրեան հակամարտութեան լուծմանը Լեհաստանի մասնակցութեան կարեւորութեան մասին նրա մեկնաբանութիւնները դրա ուղղակի ապացոյցն են: Լեհերը վկայակոչում են այն, որ Մերձդնեստրը ոչ միայն Մոլդովայի եւ Ռումինիայի, այլեւ ողջ Եւրամիութեան, հետեւաբար եւ Նատօ-ի հիմնախնդիրն է: Այս խօսքերը կրկներգի նման հնչել են Մոլդովայի նախագահի պաշտօնակատար Միխայ Գիմպուի այն յայտարարութիւններում, թէ Հիւսիսատլանտեան դաշինքը պարտաւոր է միջամտել եւ նպաստել տարածաշրջանից ռուս խաղաղարարների դուրսբերմանը: Քիշնեւը, հաւանութիւն տալով Մեծ Ռումինիայի գաղափարին, որի կազմում, ըստ գաղափարը մտահղացողների, պէտք է մտնեն ոչ միայն Մոլդովան եւ Մդմհ-ն, այլ նաեւ ուկրաինական տարածքի մի մասը (Բուկովինան եւ Օդեսայի մարզը), պատրաստ է համագործակցել ցանկացած հակառուսական ուժի հետ: Սրան զուգահեռ` ռումինացիներն արդիականացնում են Դունայի ռազմական նաւատորմիկը, որը կազմուած է 2 բրիգադից (Բրէիլայ եւ Տուլչայ): Դրանց կազմում են 3 մեծ եւ 6 փոքր գետային զրահանաւեր, 18 զրահանաւակներ, աւելի քան 20 ականազերծիչ նաւ եւ դեսանտային ինքնագնաց ու բեռնանաւ: Ռումինական յատուկ նշանակութեան զօրքերի երկու գումարտակ 2006-ից տեղակայուած են ռումինա-ուկրաինական սահմանին` Իզմայիլի եւ Բուկովինայի դիմաց: Աւիացիոն խմբաւորման ուժեղացման համար Բուխարեստը դիտարկում է շուէդական Gripen, գերմանական Eurofighter կամ ամերիկեան F-16c ինքնաթիռներ գնելու հնարաւորութիւնը (24 հատ): Ամերիկեան մի շարք փորձագէտներ կարծում են, որ 24 ինքնաթիռներն ամբողջութեամբ չեն լուծի Ռումինիայի Ռօու տեխնիկական պարկի արդիականացման խնդիրը, ուստի ենթադրւում է, որ անհրաժեշտութեան դէպքում ԱՄՆ Ռօու-ն կը կարողանայ աջակցել ռումինացի գործընկերներին: Բուխարեստի առաջիկայ պլաններից է Սեւ ծովում ունեցած ծովային խմբաւորման զգալի հզօրացումը. այստեղ ծանրակշիռ տարածաշրջանային լիդէր է հանդիսանում Թուրքիան: Մեծ Ռումինիայի գաղափարը չի հակասում Անկարայի` սեփական ազդեցութիւնը Սեւ ծովի աւազանում ամրապնդելու ձգտումներին: Մերձդնեստրեան դիմակայութիւնում Թուրքիան միշտ մոլդաւացիների կողմն է բռնել` ղեկավարուելով քաղաքական պրագմատիզմով: Մոլդովայի հետ դաշնակցային յարաբերութիւնները թոյլ կը տան Թուրքիային` Քիշնեւի համաձայնութեամբ, ակտիւ հումանիտար քաղաքականութիւն վարել Մոլդովայի կազմի մէջ գտնուող Գագաուզիայի ինքնավար մարզում (մայրաքաղաքը` Կոմրատ): Կոմրատն ակտիւ հումանիտար եւ տնտեսական կապեր է պահպանում ոչ միայն Անկարայի, այլեւ Բաքուի հետ: Թիւրքական ծագում ունեցող գագաուզները թուրքերի եւ ադրբեջանցիների հետ միաւորուած են էթնիկ ազգակցութեամբ: Հաշուի առնելով Ադրբեջանի ամերիկամէտ ուղղուածութիւնը եւ Սեւծովեան տարածաշրջանում առաւելագոյն ազդեցութեան հասնելու Թուրքիայի տրամադրուածութիւնը` Գագաուզիան կարող է ժամանակի ընթացքում վերածուել թիւրքական քաղաքականութեան ,հարաւարեւելեան պլատֆորմիէ` նպատակ ունենալով դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից: Ամփոփելով վերնասուածը` նշենք, որ Վաինգտօն-բրիւսել անդրատլանտեան առանցքը քանակապես գերազանցում է Մոսկուայի ռեսուրսները եւրոպական ողջ ուղղութեամբ: Եմ-ամն երկեակը թոյլ է տալիս համատեղ դիմակայել ռուսական ազդեցութեան սաստկացմանը Մոլդովա-մերձդնեստրեան հակամարտութեան գօտում: Մոսկուան իր մրցակիցների հանդէպ բարոյահոգեկան գերազանցութիւն ունի: Մերձդնեստրի եւ Մոլդովայի տարածքը մշտապէս գտնուել է Ռուսական կայսրութեան, այնուհետեւ` ԽՍՀՄ ու Ռուսաստանի Դաշնութեան ուժային դաշտում: Սակայն գաղափարախօսական միջոցները քաղաքական պարտութիւնների դարման չեն: ՄԴՄՀ ազգային կազմը (3%` ռուսներ, 30%` ուկրաինացիներ, 30%` մոլդաւացիներ) նպաստում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը հանրապետութիւնում, բայց հիմա արդէն ամերիկեան եւ եւրոպական ոչ կառավարական կազմակերպութիւնները փորձում են ՄԴՄՀ հումանիտար տարածքը վերցնել իրենց ոչ բացայայտ վերահսկողութեան տակ: Միաժամանակ, ուկրաինական ազգայնական կազմակերպութիւնները, Ուկրաինայի ԱԳՆ աջակցութեամբ, կապեր են հաստատում Մերձդնեստրի ուկրաինական սփիւռքի հետ` փորձելով նրանց մէջ սերմանել ուկրաինակենտրոն (ռուսատեաց) մօտեցում մերձդնեստրեան պետականութեան հանդէպ: Եթէ Ռուսաստանը հեռանայ Մերձդնեստրից, դա կոպիտ աշխարհաքաղաքական վրիպում կը լինի, քանի որ այդ ժամանակ կ'աւարտուի եւրոպական սահմանի պարագծով մէկ ընկած տարածքների մաքրումը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրուած պետութիւններից: Դա կը լինի հռչակաւոր ,անակոնդայի օղակէ (ամերիկեան ծովակալ, Ամն-ում քաղաքացիական պատերազմի մասնակից Մաք Քլելանի աշխարհաքաղաքական տեսութիւնը, որի էութիւնն այն է, որ հակառակորդին ափամերձ գօտուց սեղմում են մայրցամաքի խորքերը` նրան զրկելով դէպի ծով ելքից), միայն թէ` ցամաքային տարբերակով: Բուխարեստի կողմից Մեծ Ռումինիայի գաղափարի վերածնումը, ամերիկեան նէոկոնների կողմից դրան աջակցելը եւ միաւորուած Եւրոպայի սաստկացուած դիւանագիտական յարձակումը Ռուսաստանի դիրքերի վրայ վկայում են Եւրոպայի հարաւ-արեւելքում լարուածութեան նոր փուլի մասին: Ցաւօք, Կրեմլի քաղաքական կամքը եւ անհրաժեշտ ռեսուրսային բազան չեն բաւարարում` միանձնեայ իրագործելու համար իր ռազմավարական նախագծերը մերձդնեստրեան հակամարտութեան գօտում: Հաւաքական Արեւմուտքը Ռուսաստանին առաջարկում է հետ քաշուել: Աղբիւրներ եւ գրականութիւն Срджа Трифкович (Американский институт на Украине), ,Проблема на Прутеէ. Леонид Савин, ,Неоатлантизм в Европеէ. Науково-ідеологічний центр ім. Д. Донцова (Україна). ,Единая Гагаузияէ. ,Турция увеличит помощь Гагаузииէ. Vladimir Socor (Jamestown Foundation) “Efforts Underway To Reanimate Negotiations On The Transnistria Conflict”. George Friedman (STRATFOR), “Geopolitical journey: Moldova”. «Գլոբուս Էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգութիւն», թիւ 3, 2011 Վլադիսլաւ Գուլեւիչ «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ