Հայ սամբիստները մեկնում են աշխարհի առաջնութեան


Հայ սամբիստները մեկնում են աշխարհի առաջնութեան

  • 10-10-2011 11:25:29   | Հայաստան  |  Սպորտ

Հոկտեմբերի 13-17-ը Լատուիայի մայրաքաղաք Ռիգայում կ'անցկցուի Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թուականի առաջնութիւնը, որին Հայաստանի Հանրապետութիւնը մասնակցում է 24 ներկայացուցչով: Պատանիների հաւաքականում ընդգրկուած են. Գրիգոր Մխիթարեան` 48 կգ քաշային կարգ Ռազմիկ Պետոյեան` 52 կգ ք/կ Յովհաննէս Ալեքսանեան` 56 կգ ք/կ Արթուր Սահակեան` 60 կգ ք/կ Ռաֆիկ Մանուկեան` 65 կգ ք/կ Աւէտիք Պօղոսեան` 70 կգ ք/կ Յովհաննէս Սերոբեան` 75 կգ ք/կ Մինաս Մադոյեան` 81 կգ ք/կ Մարտիրոս Յակոբեան` 87 կգ ք/կ Երիտասարդների հաւաքական. Մաքսիմ Մանուկեան` 48 կգ ք/կ Տիգրան Կիրակոսեան` 52 կգ ք/կ Սերեօժայ Ալեքսանեան` 57 կգ ք/կ Կարէն Տօնոյեան` 62 կգ ք/կ Վահագն Գեւորգեան` 68 կգ ք/կ Յակոբ Մարգարեան` 74 կգ ք/կ Մհէր Կարապետեան` 82 կգ ք/կ Արթուր Բունիաթեան` 90 կգ ք/կ Ազատ Աբրահամեան` +100 կգ ք/կ Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլոյ հաղորդագրութեան, պատանիների առաջնութիւնում մեր միակ աղջիկ մասնակիցն է 52 կգ քաշային Ռոզա Խաչատրեանը: Հաւաքականների մարզիչներն են` Հայկ Աւետիսեանը, Աղասի Գալստեանը, գլխաւոր մարզիչը` Վովիկ Խօջայեանը: ռիգայ է մեկնում նաեւ միջազգային կարգի Էքստրայ դասի մրցավար Էդուարդ Ասլանեանը: պատուիրակութիւնը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը: Յիշեցնենք, որ մեր պատանի եւ երիտասարդ սամբիստները 2011թ. ապրիլի 14-ից 18-ը Պրահայում կայացած Եւրոպայի առաջնութիւնում նուաճել էին 5 բրոնզէ եւ 2 արծաթէ մեդալ:
  -   Սպորտ