Յովիկ Մուսայելեան.«Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամեայ աւանդական միջոցառում է դարձել,եւ այս տարի այն անցկացւում է վեցերորդ անգամ»


Յովիկ Մուսայելեան.«Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամեայ աւանդական միջոցառում է դարձել,եւ այս տարի այն անցկացւում է վեցերորդ անգամ»

  • 10-10-2011 12:00:46   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Երեւանում յաջողութեամբ մեկնարկում է Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2011 միջոցառումների շարքը: Սինոփսիսը նշում է բիզնեսի, կրթութեան եւ կառավարութեան հետ համատեղ ձեռքբերումները, որոնք աջակցում են Հայաստանի եւ տարածաշրջանի բարձր տեխնոլոգիաների արտադրութեան զարգացմանը: Էլեկտրօնային բաղադրիչների եւ համակարգերի նախագծման, ստուգման եւ արտադրութեան համար անհրաժեշտ ծրագրային ապահովման եւ մտաւոր սեփականութեան համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերութիւնը այսօր յայտարարեց, որ այս տարի Հայաստանում Սինոփսիսի շաբաթը Երեւանում մեկնարկում է հոկտեմբերի 7-ին եւ կը շարունակուի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Սինոփսիսի շաբաթը ընդգրկում է մի շարք կարեւոր միջոցառումներ` 2011թ. շրջանաւարտութեան հանդիսաւոր արարողութիւն, Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ միջազգային վեցերորդ օլիմպիադայ, ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսեանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի արժանացած ուսանողների պարգեւատրում, ՏՏ ոլորտի նախագահական պարգեւի, Լաւագոյն Մենեջերների մրցոյթի եւ Միկրոէլեկտրօնիկայի օլիմպիադայի յաղթողների ընդունելութիւն Երեւանի կամերային երաժշտութեան տանը, համայնքային կամաւորական ծրագիր` Ծառատունկ, Սինոփսիսի նախագահ եւ գլխաւոր օպերացիոն տնօրէն Չի-ֆուն Չանի դասախօսութիւնը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի (ՀՌՀ) եւ Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱՅ) ուսանողների համար, ինչպէս նաեւ մասնակցութիւն Դիջիթէք 2011 միջազգային ցուցահանդէսին եւ Արմթէք 2011-ին (Միջոցառումների ծրագրի մանրամասները տես Հաւելուած 1-ում): Այս տարի նուաճումների շարքում Սինոփսիսը նշում է Սինոփսիս Արմէնիայ Ուսումնական դէպարտամենտի նոր մասնաշէնքի պաշտօնական բացմումը եւ այնտեղ տեղակայուած ՀՊՃՀ «Միկրոէլեկտրօնային սխեմաներ եւ համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի 10-ամեակը: «Մենք հպարտ ենք Հայաստանը կոչել մեր հիմնական կենտրոններից մէկը եւ ականատես ենք նրա` Միկրոէլեկտրօնիկայի կրթութեան կենտրոն դառնալուն,»- ասում է Սինոփսիս ընկերութեան Մարքեթինգի գծով փոխնախագահ եւ Սինոփսիս Արմէնիայ Փբը-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ռիչ Գոլդմանը: «հայաստանեան գիտաարտադրական կենտրոնի աճն ու յաջողութիւնները մեր աշխատատողների նուիրուածութեան եւ Հայաստանում արտադրութիւն-կառավարութիւն-բուհ համագործակցութեան ապացոյցն է: Գործակցութեան այս մոդելը հանդիսանում է այս շաբաթ անցկացուող Արմթէք Կոնգրէսի հիմնական ուղղութիւններից մէկը: Այսպիսի համագործակցութեան վրայ հիմնուած նուաճումները դրական ազդեցութիւն ունեն Հայաստանի տնտեսութեան զարգացման վրայ: Հայաստանում Սինոփսիսի շաբաթուայ ընթացքում մենք նշում ենք այս ձեռքբերումները եւ հրաւիրում բոլոր տեղական եւ միջազգային ընկերութիւններին միանալու Հայաստանի տնտեսութեան զարգացման գործինէ: «Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամեայ աւանդական միջոցառում է դարձել, եւ այս տարի այն անցկացւում է վեցերորդ անգամ», - ասում է Սինոփսիս Արմէնիայի տնօրէն Յովիկ Մուսայելեանը: - «Այս շաբաթուայ ընթացքում մենք հանրութեանը սովորաբար ներկայացնում ենք նախորդ տարուայ մեր բոլոր յաջողութիւնները եւ մեր ծրագրերն այն ուղղութեամբ, թէ ինչպէս ենք պատրաստւում յաջորդ տարի շարունակել հանրութեան զարգացման գործում նշանակալի դերակատարում ունենալ: Սինոփսիսի շաբաթուայ եզրափակիչ միջոցառման` Մեծարման երեկոյի ժամանակ մենք մեր յարգանքի տուրքն ենք մատուցում Օլիմպիադայի եւ Նախագահական Կրթական Պարգեւների յաղթողներին: Այս տարի նրանց հետ միասին մենք կ'ունենանք ՀՀ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղուած Սինոփսիս վերջին նախաձեռնութեան` Լաւագոյն Մենեջերների մրցոյթի յաղթողներին: Լիայոյս եմ,որ ապագայում այս միջոցառմանը մենք կ'ունենանք Սինոփսիսի այլ նոր նախաձեռնութիւնների յաղթողներ»: Հաւելուած 1 Սինոփսիսի շաբաթը Հայաստանում – 2011 միջոցառումների ծրագիր Միջոցառում օր, ժամ 1. Համայնքային կամաւորական ծրագիր - Ծառատունկեւրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հայաստանի շախմատի ակադեմիա հոկտ. 9 11:30-12:30 12:30-13:30 2. Սինոփսիսի նախագահ եւ գլխաւոր օպերացիոն տնօրէն Չի-ֆուն Չանի դասախօսութիւնը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի եւ Եւրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների եւ դասախօսների համար Արմէնիայ Մարիոթ հիւրանոց Տիգրան Մեծ դահլիճ հոկտ. 10 15:00-16:00 3. Հպճհ, ԵՊՀ, ՀՌՀ եւ ԵԿՏԱՅ 2011թ. շրջանաւարտների դիպլոմների եւ Սինոփսիսի կրթական ծրագրի աւարտական վկայականների յանձնման հանդիսաւոր արարողութիւն: ՀՊՃՀ ,Միկրոէլեկտրօնային սխեմաներ եւ համակարգերէ միջֆակուլտետային ամբիոնի 10-ամեակ Ա. Բաբաջանեանի անվ. Ֆիլարմոնիայի փոքր դահլիճ հոկտ. 10 17:30-18:45 4. Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ միջազգային վեցերորդ օլիմպիադայ. Եզրափակիչ փուլ Հայաստանի եւ արտերկրի առաջին փուլը սնակիցների համար Սինոփսիս Արմէնիայ Ուսումնական դէպարտամենտ հոկտ. 11 09:30-14:30 5. Եւրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի նոր ամբիոնի բացման արարողութիւնեւրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա հոկտ. 12 10:00-11:00 6. Սինոփսիս Արմէնիայ Ուսումնական դէպարտամենտի նոր մասնաշէնքի պաշտօնական բացման արարողութիւն Արշակունեաց 39/7 հոկտ. 12 14:00-15:00 7.ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի արժանացած լաւագոյն ուսանողների պարգեւատրումհհ նախագահական նստավայր հոկտ. 12 16:00-17:00 8. Հանրային կամաւորական միջոցառում` ՏՏ ոլորտում նախագահական պարգեւի եւ Միկրոէլեկտրօնիկայի ամենամեայ միջազգային 6-րդ օլիմպիադայի յաղթողների մեծարման երեկոյ եւ ընդունելութիւնկոմիտասի անվ. Կամերային երաժշտութեան տուն հոկտ. 12 18:00-19:30 Սինոփսիսի շաբաթը Հայաստանում -2011թ. միջոցառումների ցանկ միջոցառում անցկացման վայրը ամսաթիւը, ժամը 2. Համայնքային կամաւորական ծրագիր - Ծառատունկ եւրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հայաստանի շախմատի ակադեմիա հոկտ. 9 11:30-12:30 12:30-13:30 3. Սինոփսիսի նախագահ եւ գլխաւոր օպերացիոն տնօրէն Չի-ֆուն Չանի դասախօսութիւնը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի եւ Եւրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների եւ դասախօսների համար արմենիայ Մարիոթ հիւրանոց Տիգրան Մեծ դահլիճ հոկտ. 10 15:00-16:00 4. հպճհ, ԵՊՀ, ՀՌՀ եւ ԵԿՏԱՅ 2011թ. շրջանաւարտների դիպլոմների եւ Սինոփսիսի կրթական ծրագրի աւարտական վկայականների յանձնման հանդիսաւոր արարողութիւն ՀՊՃՀ ,Միկրոէլեկտրօնային սխեմաներ եւ համակարգերէ միջֆակուլտետային ամբիոնի 10-ամեակ այ. Բաբաջանեանի անվ. Ֆիլարմոնիայի փոքր դահլիճ հոկտ. 10 17:30-18:45 5. Միկրոէլեկտրօնիկայի հայաստանեան ամենամեայ միջազգային վեցերորդ օլիմպիադայ. Եզրափակիչ փուլ Հայաստանի եւ արտերկրի առաջին փուլը յաղթահարած մասնակիցների համար սինոփսիս Արմէնիայ Ուսումնական դէպարտամենտ Հոկտ.11 09:30 -14:30 6. Եւրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի նոր ամբիոնի բացման արարողութիւն եւրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա հոկտ. 12 10:00-11:00 7. Սինոփսիս Արմէնիայ Ուսումնական դէպարտամենտի նոր մասնաշէնքի պաշտօնական բացման արարողութիւն արշակունեաց 39/7 հոկտ. 12 14:00-15:00 8. ՀՀ նախագահ Սէրժ Սարգսեանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի արժանացած լաւագոյն ուսանողների պարգեւատրում հհ նախագահական նստավայր հոկտ. 12 16:00-17:00 9.ՏՏ ոլորտում նախագահական պարգեւի եւ Միկրոէլեկտրօնիկայի ամենամեայ միջազգային 6-րդ օլիմպիադայի յաղթողների մեծարման երեկոյ եւ ընդունելութիւն կոմիտասի անվ. Կամերային երաժշտութեան տուն հոկտ. 12 18:00-19:30
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ