ՀՀ ԱԳ նախարարը պարգեւատրուել է Պատուոյ լեգէոնի շքանշանի բարձրագոյն սպայի աստիճանով, ՀՀ Մշակոյթի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը` Ազգային շքանշանի սպայի աստիճանով


ՀՀ ԱԳ նախարարը պարգեւատրուել է Պատուոյ լեգէոնի շքանշանի բարձրագոյն սպայի աստիճանով, ՀՀ Մշակոյթի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը` Ազգային շքանշանի սպայի աստիճանով

  • 10-10-2011 12:20:23   | Հայաստան  |  Քաղաքական
Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի` Հայաստան կատարած պետական այցի առիթով, ՀՀ Արտաքին գործերի նախարարին շնորհուեց Պատուոյ լեգէոնի շքանշանի բարձրագոյն սպայի աստիճան, որը ֆրանսիական առաջին կայսրութեան օրօք հիմնադրուած սոյն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մէկն է: Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանութեան մամլոյ հաղորդագրութեան, ՀՀ Մշակոյթի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ֆրանսիական իշխանութիւնների կողմից արժանացան Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին` ի նշան երախտագիտութեան հայ-ֆրանսիական յարաբերութիւնների զարգացման գործում նրանց ներդրած աւանդի համար:
  -   Քաղաքական