Տոկիոյի շրջաններում 4,5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել


Տոկիոյի շրջաններում 4,5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

  • 03-06-2011 09:24:44   |   |  Միջազգային
 4,5 բալ ուժգնութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի եւ Հոնսիւ կղզու մի քանի շրջաններում տեղական ժամանակով 10:33-ին (Երեւանի ժամանակով՝ 06:33-ին): Ըստ vesti.ru-ի, վիրաւորներ եւ աւերածութիւններ չկան: Ցունամի չի կանխատեսւում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնուել է Իբարակի պրեֆեկտուրայի հարաւային մասում` երկրի մակերեւոյթից 70 կմ խորութեան վրայ: Սեյսմիկ ակտիւութիւն է գրանցուել նաեւ Իբարակի, Ֆուկուսիմա, Տոչիգի, Գանմայ պրեֆեկտուրաներում։ Վերջին օրերին սա չորրորդ երկրաշարժն է Ճապոնիայում, որի ուժգնութիւնը գերազանցում է 4 բալը: Ամենաուժեղը եղել է 5,9 բալ ուժգնութեամբ:
  -   Միջազգային