Moody's գործակալութիւնը յայտարարել է ԱՄՆ-ի վարկային վարկանիշի հնարաւոր նուազեցման մասին


Moody's գործակալութիւնը յայտարարել է ԱՄՆ-ի վարկային վարկանիշի հնարաւոր նուազեցման մասին

  • 03-06-2011 09:13:41   | ԱՄՆ  |  Միջազգային
 Յայտնի վարկանիշային Moody's գործակալութիւնը վերջին երկու ամսուայ ընթացքում երկրորդ անգամ յայտարերել է, որ հնարաւոր է նուազեցուի Ամն-ի վարկային վարկանիշը, եթէ իշխանութիւնները միջոցներ չձեռնարկեն բիւջէի դեֆիցիտը կրճատելու համար։ Ըստ «Ազատութիւն» ռադիօկայանի, Moody's-ը նշել է, որ կը վերանայի վարկային վարկանիշը , եթէ Կոնգրէսը երկարաձգի Ամն-ի պետական պարտքի մարման ժամկէտը, որը կազմում է 14,3 տրիլլիոն դոլար: Գործակալութիւնը նաեւ յայտարարել է ամերիկեան երեք բանկերի վարկանիշների հնարաւոր նուազեցման մասին: Պատճառը յստակ հաւաստիացումների բացակայութիւնն է, որ սնանակացման վտանգի դէպքում իշխանութիւնը կ'օգնի նրանց:
  -   Միջազգային