«Զուգահեռների հտաում».Միջազգային սեմինար քննարկումներ, դասախօսութիւններ, շնորհանդէսներ


«Զուգահեռների հտաում».Միջազգային սեմինար քննարկումներ, դասախօսութիւններ, շնորհանդէսներ

  • 11-10-2011 14:13:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սովետական Միութեան փլուզումից յետոյ, 1990-ականներին, տնտեսական անկումներին նախորդող բլոկադայի եւ մեկուսացման պայմաններում յայտնուելով` Հայաստանը դժուար ժամանակներ էր ապրում: Զարմանալիօրէն, արուեստային միջավայրը որոշ յաջողութիւններ գրանցեց այդ ժամանակ: Հայաստանում ինստիտուցիոնալ բում եղաւ, հաստատութիւնները երեւան էին գալիս մէկը միւսի ետեւից, չնայած շուտով որոշները դադարեցրին իրենց գործունէութիւնը, կամ ֆինանսական դժուարութիւնների առաջ են այս պահին: Նման իրավիճակում ծագում էր նոր կազմակերպութիւններ ստեղծելու անհրաժեշտութիւն, որպէսզի դրանք նպաստեն ժամանակակից արուեստի զարգացմանը եւ' կրթական, եւ' ցուցահանդէսային պրակտիկաների զարգացման առումով: Ժամանակակից արուեստը Հայաստանում դեռ անկարեւոր է, ինչով եւ բացատրւում է ժամանակակից արուեստի բացարձակ ֆինանսական անկախութիւնը կառավարութիւնից. այսօր գործող եւ ոչ մի կազմակերպութիւն չի ստանում պետական աջակցութիւն, դրանք բոլորը գոյատեւում են միջազգային հիմնադրամների եւ տեղացի խանդավառների շնորհիւ: Շահոյթ չհետապնդող նոյնական կազմակերպութիւնների, արտերկրի արուեստային խմբերի փորձառութիւնն անհրաժեշտ է մեզ այս իրավիճակում: Նրանք կարող են մեզ ներկայացնել իրենց ռազմավարութիւնը, գոյութեան մարտավարութիւնները, այդ կերպ մենք կարող ենք միջազգային ցանց ստեղծել ժամանակակից արուեստի ալտերնատիւ հաստատութիւնների միջեւ: Ցանցը հիմնուած կը լինի համագործակցութեան, ինքնակազմակերպուող նոյնական հաստատութիւնների եւ կոլեկտիւների միջեւ փորձի փոխանակութեան վրայ: Համատեղ ջանքերով կստեղծուէն ծրագրեր, որոնք իրենց հերթին կը նպաստեն ցանցի զարգացմանը: Դրանցից մէկը ցանցի մասնակից երկրներում արուեստագէտների եւ համադրողների համար արուեստի կացարանի (art residency) ծրագրի իրականացումն է: Տարբեր երկրների մասնագէտների (արուեստագէտների եւ համադրողների) շարունակական փոխանակումը կը նպաստի միջմշակութային կապերի զարգացմանը եւ ժամանակակից արուեստի ինստիտուցիոնալ բազմազանութեանը: Ցանցի հիմնադիր անդամ երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան: Մասնակիցնէր` Ռուբեն Արեւշատեան, Աննա Բարսեղեան (Ուտոպիանայ), Վիբկէ Բերենս (New Society for Visual Arts), Բերիթ Ֆիշեր, Սուսաննա Գիւլամիրեան (Արուեստի եւ մշակոյթի ուսումնասիրութիւնների լաբորատորիայ), Նազարէթ Կարոյեան (AICA-Armenia), Արտ-լաբորատորիայ արուեստագէտների կոլեկտիւ, Ազատ Սարգսեան (Գիւմրու ժամանակակից արուեստի կենտրոն), Սոֆիա Տաբաթաձէ (GeoAIR), Վաթոյ Ծերեթելի (Center for Contemporary Art – Tbilisi) Գլխաւոր գործընկեր` Գեօթէի անուան ինստիտուտ Գործընկերներ` New Society for Visual Arts, Անտարես մեդիայ հոլդինգ, AICA-Armenia, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Շնորհակալութիւն “The Other Possible Worlds - Proposals on this Side of Utopia” համադրողական խմբին, Գաֆէսճէան արուեստի կենտրոնին եւ The Club-ին: Միջոցառումը կայանում է "Culture and development" ծրագրի "Competence Center for cultural managers" ենթածրագրի շրջանակներում:
  -   Մամլո հաղորդագրություն