Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային յանձնաժողովի լիիրաւ անդամ


Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային յանձնաժողովի լիիրաւ անդամ

  • 11-10-2011 14:58:33   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Սոյն թուականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազօտութիւնների ինստիտուտում իր աշխատանքները սկսեց «Լազերային ֆիզիկա-2011» միջազգային գիտաժողովը: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Նոբելեան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆեօրովը: Օպտիկայի միջազգային յանձնաժողովի քարտուղար Անժէլայ Գուսմանը (Ամն-ի Ֆլորիդայի համալսարան) ողջունեց գիտաժողովի մասնակիցներին եւ յայտարարեց, որ Հայաստանը դարձել է յանձնաժողովի լիիրաւ անդամ: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, գիտաժողովն իր աշխատանքները կը շարունակի մինչեւ հոկտեմբերի 14-ը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ