Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 8 տոկոս, թողեց անփոփոխ


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 8 տոկոս, թողեց անփոփոխ

  • 11-10-2011 19:13:36   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հոկտեմբերի 11-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 8%: Ըստ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան hաղորդագրութեան, սեպտեմբերին արձանագրուել է 0.8% գնաճ, որի արդիւնքում 12-ամսեայ գնաճը նախորդ ամսուայ ցուցանիշի նկատմամբ աւելացել է 1.4 տոկոսային կէտով եւ կազմել 6.2%: Այն, որ սեպտեմբերին 12-ամսեայ գնաճը մեծ հաւանականութեամբ կը ձեւաւորուէր տատանումների թոյլատրելի միջակայքի վերին սահմանին մօտ կամ դրանից բարձր, ԿԲ խորհուրդը նախանշել էր նախորդ ամսուայ սկզբին: Խորհուրդն արձանագրել է, որ ներկայումս տնտեսութեան արտաքին հատուածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրայ շարունակում էն մնալ չէզոք: Սակայն դեռեւս անորոշ էն մնում զարգացած երկրների հիմնարար անհաշուեկշռուածութիւններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականութիւնների արձագանքները: Խորհուրդը գտնում է, որ տնտեսութեան ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրայ, ընդհանուր առմամբ, զսպող էն, երբ հանրագումարի էն բերւում աշխատանքի շուկայի, մասնաւոր ծախսումների, հարկաբիւջետային եւ դրամավարկային քաղաքականութիւնների ազդեցութիւնները: Վերջիններս յետագայում մեծապէս կախուած կլինէն նաեւ արտաքին հատուածի զարգացումներից: Խորհուրդն ամփոփել է, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ էն 2011 թ. դրամավարկային քաղաքականութեան ծրագրերում նախանշուած հետագծին: Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թոյլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկայ ամիսներին ակնկալւում է դրա աստիճանական նուազում: Սեպտեմբերին վերաֆինանսաւորման տոկոսադրոյքի 0.5 տոկոսային կէտով նուազեցումից յետոյ ֆինանսական շուկայում ներկայումս ձեւաւորուած եւ ակնկալուող տոկոսադրոյքները, անորոշութիւններից բխող ռիսկերի չափաւոր դրսեւորման պարագայում, թոյլ կը տան ձեւաւորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կը գտնուի 4%±1.5 տոկոսային կէտ տատանումների թոյլատրելի միջակայքում:
  -   Տնտեսութիւն