Աշխատաժողով` Մաքսային հարցերի վերաբերեալ


Աշխատաժողով` Մաքսային հարցերի վերաբերեալ

  • 12-10-2011 11:45:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 12-ին, Երեւանում տեղի ունեցաւ Հհ-ում ԵՄ աջակցութեամբ մաքսային ոլորտում իրականացուող բարեփոխումների առաջընթացի վերաբերեալ աշխատաժողով: Այն կազմակերպուել էր Եւրոպական կառոյցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցութիւնը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատուիրակութեան եւ Հհ-ում ԵՄ Խորհրդատուական խմբի (ԵՄ ԽԽ) համատեղ ջանքերով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ՀՀ մաքսային ծառայութեան բարեփոխումներին առնչուող խնդիրներ եւ մասնակիցներին ու պաշտօնատար անձանց ներգրաւել առեւտրի խթանման հարցերի, այդ թւում` մաքսային բացթողման գործընթացի ու ընթացակարգերի պարզեցման հնարաւորութիւնների վերաբերեալ քննարկման մէջ: Կոնկրէտ բարեփոխումների իրականացումը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցութիւնների մեկնարկի կենսական նախապայման է: Բարեփոխումները հրատապ են նաեւ առեւտրի հեշտացման տեսանկիւնից, ինչը կարեւոր նախադրեալ է դէպի Հայաստան ներդրումների հոսքը խրախուսելու համար: Աշխատաժողովի յատուկ նպատակներն էին` • Թուարկել Հայաստանի մաքսային ծառայութեան` բարեփոխումների իրականացման հետ կապուած խնդիրները եւ մարտահրաւէրները, • Տրամադրել այլ երկրներում մաքսային ծառայութեան բարեփոխումների շրջանակում ԵՄ չափանիշների կիրառման օրինակներ, • Ներկայացնել մաքսային հարցերով զբաղուող նորաստեղծ աշխատանքային խմբի դերը, • Ընդգծել այն նախապայմանները, որոնք պէտք է բաւարարուեն Խհաահ-ի շուրջ բանակցային գործընթացը մեկնարկելու համար, • Ներկայացնել Հայաստանի մաքսային ծառայութեան բարեփոխումների ճանապարհին արձանագրուած առաջընթացը եւ առաջարկներ յետագայ քայլերի վերաբերեալ, • Քննարկել մաքսային քաղաքականութեան մշակումը: Բացման խօսքով հանդէս եկան Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը, Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը եւ Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանը: ԵՄ ԽԽ մաքսային հարցերով խորհրդատուն հանդէս եկաւ հիմնական զեկոյցով: Զեկոյց ներկայացրեց նաեւ Պեկ-ի ներկայացուցիչը:
  -   Մամլո հաղորդագրություն