Սիբիրում բռնկուած բնական 218 հրդեհից մէկ օրում յաջողուել է մարել 89-ը
02-06-2011 16:46:07 | Ռուսաստան | Միջազգային
Նախորդ օրերին Սիբիրի դաշնային շրջանում յաջողուել է մարել բնական հրդեհի 89 օջախ` 1480 հեկտար ընդհանուր մակերեսով: «Ռիայ Նովոստի»-ի տուեալներով, միայն յունիսի 1-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարութեան աշխատակիցներն ու անտառապահները հանգցրել են 35 հրդեհ` 1,42 հազ ընդհանուր մակերեսով: Իսկ ընդահնուր առմամբ Սիբիրում գրանցուել է բնական հրդեհի 218 օջախ` 8 467,4 հեկտար մակերեսով: Առաւել բարդ իրավիճակ է Կրասնոյարսկի եւ Իրկուտսկի տարածաշրջաններում: Մի քանի հրդեհ է գրանցուել Թոււայի ու Ալթայի, մէկը` Նովոսիբիրսկի տարածաշրջաններում: