Փաշինյանը հանդիպել է ոսկեպարցիներին. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տվել մասնակցել


Փաշինյանը հանդիպել է ոսկեպարցիներին. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տվել մասնակցել

  • 17-04-2024 13:22:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Փաշինյանն այցելել է Ոսկեպար՝ քննարկելու Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի հարցը։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ոսկեպար գյուղի բնակիչների հանդիպումը կայացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին Փաշինյանի թիկնապահները արգելել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, թե այն վերաբերում է բացառապես ոսկեպարցիներին և վարչապետին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Փաշինյանի հետ հանդիպումն արդեն ավարտվել է։
 
Նշենք, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար՝ քննարկելու Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը։
 
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
 
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play