Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

  • 19-04-2024 13:38:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը թուրքական TGRT Haber-ի եթերում հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային իբր «սադրիչ գործողությունների» համար: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դրանք վնաս են հասցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերին:
 
Նա Ֆրանսիային մեղադրել է միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ որոշումների առաջքաշման համար:
 
Հաջիզադեն նաև վրդովմունք է հայտնել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման կապակցությամբ, հավելել՝ «այն չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, և նման քայլերից պետք է հեռու մնալ»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play