ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Բաքվին և Երևանին կոչ է անում շարունակել սահմանազատումը


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Բաքվին և Երևանին կոչ է անում շարունակել սահմանազատումը

  • 20-04-2024 10:52:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բաքվին և Երևանին կոչ է անում շարունակել սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Այս հայտարարությունն արել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածությունը և կողմերին կոչ է անում շարունակել մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը, լուծել բոլոր հարցերը` հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար», - ասված է Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
 
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play