Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է


Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

  • 20-04-2024 11:33:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:
 
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները. առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 3000 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 1220 քմ հողատարածք:
 
Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 13 մլն 736 հազար դրամի վնասը  2024 թվականի ապրիլի 19-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
 
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
 
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play