«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Նիկոլ Փաշինյան


«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Նիկոլ Փաշինյան

  • 20-04-2024 13:50:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ստեփանավանում լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իհարկե, այդ ձեռբերումը ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռբերում է նաև Հայաստանի համար։ Ըստ էության, ՀՀ-ն և Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագորություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին սահմանազատման գործընթացը ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը․ սա կարևոր նրբություն է։
 
Ես ուզում եմ արձանագրել նաև, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքիշխանության, անկախության զարգացման հաջորդ փուլի համար։ Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որը մենք ունենք Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածում, բայց ընդհանրապես նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով, որովհետև եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք բոլոր վիճահարույց հարցերն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»։
 
Վարչապետի խոսքով՝ Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ իրենք պայմանավորվել են ոսկեպարցիների հետ։ Կիրանցում և Ոսկեպարում ինքն ասել է, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում  կպարզվի, որ ինչ-որ հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար, իրենք բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնեն։
 
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց․«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է, և այս փուլում, երբ, որ ես առաջին անգամ գնացել եմ Ոսկեպար և ասել եմ՝ հարգելի ոսկեպարցիներ, հիմա մենք գնում ենք սահմանազատման և ըմբռումն այն է ՀՀ-ի շահերից է բխում նաև, որ մենք ոչ թե հիմա գնանք նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք Խորհրդային միության ժամանակ եղած սահմանները»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play