ՀԱՊԿ-ում մեկնաբանել են կազմակերպության գագաթնաժողովին մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը
22-04-2024 14:15:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշումը կարտացոլի այդ երկրի ինքնիշխան ընտրությունը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել, հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Վերջին շրջանում Երևանը քանիցս բաց է թողել տարբեր ձևաչափերում որոշ հանդիպումներ։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նաև 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին: