Էրդողան․ «Հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը»


Էրդողան․ «Հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը»

  • 23-04-2024 13:39:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
«Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա էլ է հասկանում։ Այժմ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ:
 
Ես հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ձգել է Սփյուռքը, և կընտրի նոր սկիզբների ուղին պայծառ ապագայի համար։
 
Հնարավորությունների պատուհանը միշտ չի բացվելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»,-նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play