Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը. Արմեն Սարգսյան


Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը. Արմեն Սարգսյան

  • 24-04-2024 10:39:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ:
 
Հիշողությունը  ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա դասերը երբեք չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև ցեղասպանությունը  մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և հակամարդկային երևույթ ճանաչող ու դատապարտող քաղաքակիրթ աշխարհին` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով։
 
Իսկ մենք, որպես ժողովուրդ և պետություն,  պետք է կարողանանք առաջ նայել, առաջ շարժվել և ակտիվ մասնակիցը դառնալ այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին' առանց նահանջելու մեր  ինքնությունից ու պատմությունից։
 
Արմեն Սարգսյան
 
Հայաստանի չորրորդ նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play