Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է


Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է

  • 24-04-2024 12:19:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեկ փակված Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է:
 
Բաղանիս Այրում գյուղին հարակից բլուրներին մարդկանց շարժ է նկատվում: Հեռվից հասկանալի չէ՝ արդյոք զինվորականներ են, թե քաղաքացիական անձինք, տեսանելի են նաև ամենագնաց, զինվորական մեքենաներ: Առայժմ հասկանալի չէ՝ արդյոք տարվող աշխատանքները կապված են սահմանազատման հետ, թե այլ գործողություններ են կատարվում:
 
Երեկ առավոտից իրավապահները փակել էին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը: Ժամեր շարունակ ճանապարհը փակ պահելուց հետո իրավապահ մարմինները հայտարարություն տարածեցին, որ ճանապարհը փակել են ականազերծման աշխատանքների համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play