Մեկնարկել է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների դասընթացը


Մեկնարկել է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների դասընթացը

  • 26-04-2024 10:33:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջայց է կատարել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում։ Այնտեղ մեկնարկել է «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման» դասընթացը:
 
Դասընթացին մասնակցության համար դիմել է 39 հոգեբան, ովքեր մասնակցել են 2024 թվականի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հարցազրույցի փուլին: Հարցազրույցի փուլը հաղթահարել է 21 հոգեբան: 
 
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ծանոթացել է իրականացվող ծրագրի բովանդակությանը և 
կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև հանդիպել է դասընթացի մասնակիցների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: 
 
Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջել է նաև ուսումնական կենտրոնում, hանդիպել է աշխատակիցներին և ծանոթացել առկա խնդիրների հետ: 
 
Այցի ավարտին, առկա խնդիրների լուծման համար, ուսումնական կենտրոնի տնօրինությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play