Մեկնարկում է «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը


Մեկնարկում է «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը

  • 26-04-2024 11:30:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 27-ին  կմեկնարկի «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը, որն իր շուրջն է հավաքում  պարարվեստի ներկայացուցիչներին եւ սիրահարներին։
 
 «Առավել  բովանդակալից եւ լայնածավալ միջոցառումներով  ենք հանդես գալու, փորձելու ենք 3 օր շարունակ  ապահովել ակտիվ մշակութային կյանք մեր սիրելի Աբովյան քաղաքում»,- նշում է փառատոնի  գեղարվեստական ղեկավար էդգար Կարապետյանը:
 
Մի քանի տարի է ինչ փառատոնը հատուկ շեշտադրում է անում կրթական հատվածի վրա: Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով  հատկապես մեծ  կարեւորություն է տրվում վարպետության դասերին, որոնք հատկապես սպասված են պատանիների կողմից. « Ինչպես նախորդ տարի՝ այս տարի եւս  փառատոնային օրերից մեկը  տրամադրվելու է վարպետության դասերի իրականացմանը: Վարպետության դասերով հանդես կգան Գաբրիել Խուդեդան եւ Քրիստինա Ավագյանը, երկուսն էլ իրենց ոլորտի  առաջատար մասնագետներ են»,- նշում Էդգար Կարապետյանը:  
 
«Այս տարի, միջոցառումները բաշխվել են երեք օրերի միջեւ։ Վարպետության դասեր, ներկայացումներ, քննարկումներ, համերգային ծրագրեր եւ իհարկե՝ գալա համերգ։ Վստահ ենք, որ մեր աբովյանցիներին կկարողանանք արվեստով եւ պարային ռիթմով հագեցած օրեր նվիրել»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
 
Էդգար Կարապետյանի խոսքով՝  փառատոնի այս տարվա մեծ ձեռքբերումներից են երկու կարեւոր ներկայացումների ցուցադրությունները: Ամենամյա փառատոնի շրջանակում կցուցադրվեն՝ «Սին»  եւ «Մետամորֆոզ» պարային ներկայացումները։
 
Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ,այն կամփոփվի ապրիլի 29-ին՝ պարի միջազգայինը օրը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play