ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը


ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

  • 26-04-2024 11:53:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Աղդամում (Ակնա) տեղակայված թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ կազմակերպել է հանդիսավոր արարողություն, որին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մասնակցել են ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, ինչպես նաև Ադրբեջանում Ռուսաստանի և Թուրքիայի դեսպանները, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարը։
 
Արարողությունը սկսվել է երեք երկրների պետական օրհներգերի հնչեցմամբ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play