ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված երեկո կանցկացվի


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված երեկո կանցկացվի

  • 03-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 3-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշտակին նվիրված երեկո։ Միջոցառմանը ելույթ կունենա Ալթունյանի ստեղծած Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։
 
Երեկոյի ընթացքում 1983-ին հիմնված անսամբլն իր կատարումներով կփոխանցի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ռ․ Ալթունյանի ձեռագիրն ու մոտեցումները։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան, տնօրեն և դիրիժոր՝ պրոֆեսոր Հրաչ Նազարյան, խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան, կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան։ 
 
Նշենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ