ՄԱՐՏԻ 4-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Համատիրությունների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Հարգելի գործընկերներ, միջոցառումը բաց է լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Միջոցառմանը չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: