Կանանց միջազգային օրվա առթիվ Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա համերգով


Կանանց միջազգային օրվա առթիվ Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա համերգով

  • 08-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա տոնական համերգով։ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երևանցիների սիրելի երգիչը կներկայացնի իր հին ու նոր սիրված երգերը։  
 
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ