Ասուլիս. Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը


Ասուլիս. Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը

  • 11-03-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի՛ գործընկերներ,
 
Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակը, որի առթիվ մարտի 11-ին՝ ժամը 12:00-ին, Չարենցի տուն-թանգարանում (հասցե՝ Մաշտոցի 17) տեղի կունենա մամուլի ասուլիս:
 
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
 
Ասուլիսում բանախոսները կներկայացնեն Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը:
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս