Աուդիո-վիզուալ պերֆորմանս՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում


Աուդիո-վիզուալ պերֆորմանս՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

  • 11-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 11-ին, ժամը 19:00  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի All and Everything խորագրով աուդիո-վիզուալ պերֆորմանս։
 
Երեկոյին հանդես կգան աուդիո-վիզուալ արտիստներ Հայկ Կարոյին և SHHAU-ը։ Միջոցառման ռեժիսորը Հելեն Թադևոսյանն է։
 
«Պերֆորմանսը նվիրված է մարդկանց, որոնք կենսոլորտի կարեւոր մասն են կազմում, բայց երբեմն, այնուամենայնիվ, խաթարում են էներգիայի հոսքն այնտեղ»,-նշում են միջոցառման հեղինակները։
 
Նման ձևաչափի միջոցառում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվում է առաջին անգամ։ Այն արվեստի մի քանի ճյուղի յուրատեսակ միաձուլում է, և, վստահաբար, կզարմացնի մեր հանդիսատեսին։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ