Հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Արտերիա» մշակութային քննադատական կայքի շնորհանդեսը


Հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Արտերիա» մշակութային քննադատական կայքի շնորհանդեսը

  • 17-10-2011 19:14:30   | Հայաստան  |  Մշակույթ
Հոկտեմբերի 19-ին (ժամը 15–ին) Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Արտերիա» մշակութային քննադատական կայքի շնորհանդեսը: Կայք-ամսագիրը ստեղծվել է «Հայ Գրքի Կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ: Կայքի ստեղծման նպատակն է աշխուժացնել մշակութային դաշտը` քննադատական դիսկուրսի ներմուծման միջոցով: Մշակութային անցուդարցի իրազեկման հետ մեկտեղ, կայքը վերլուծությունների եւ գրախոսականների միջոցով, հանրությանը հնարավորություն է ընձեռում հաղոր¬դակցվելու միմյանց հետ բարձրարժեք ստեղծագործություննե¬րի առիթով: Արվեստի ու մշակույթի գործիչների համախմբմամբ, ակտիվ մշակութային ռեֆլեքսիայի միջոցով, ի մի բերելով ոլորտի բոլոր շահագրգիռ ուժերին` նպատակ է դրվում կայացնել մեզանում առողջ քննադատական միտքը: Կայքի շնորհանդեսը անցկացվում է «ԴԱՐՁ ԱՌ ԳԻՐՔ» գրքարվեստի ամենամյա փառատոնի շրջանակներում: Շնորհանդեսին ներկա կգտնվեն կայքի հետ համագործակցող անվանի մտավորականներ, հեղինակներ եւ ակտիվ ընթերցողներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play