Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին


Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին

  • 19-10-2011 15:09:35   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին կհաջորդի ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի հաղորդագրության, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Սեւծովյան տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացմանն ուղղված մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` ՍԾՏՀ թույլտվությունների պիլոտային նախագծի քննարկումը: Նիստի ընթացքում կուսումնասիրվեն Սեւծովյան օղակաձեւ մայրուղու հետագա զարգացման գործնական քայլերը: Նախատեսվում է նաեւ քննարկել տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցման եւ դյուրացման խնդիրները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play