Կկայանա ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը


Կկայանա ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը

  • 20-10-2011 13:10:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 28-29-ին Կառավարության ընդունելությունների տանը Երեւանում կայանալու է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը: Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոյի, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեեւկետ Շայդուլլինի մասնակցությամբ: Միջոցառումը լուսաբանելու համար խնդրում ենք հավատարմագրվել մինչեւ հոկտեմբերի 24-ի ժամը 12:00: Հեռուստաընկերությունները կարող են հավատարմագրել մեկական լրագրող եւ օպերատոր /անհրաժեշտության դեպքում խնդրում ենք նշել նաեւ փոխարինողների անունները/, իսկ լրատվական գործակալությունները եւ ռադիոընկերությունները՝ մեկական լրագրող /նշելով նաեւ փոխարինողի անունը/: Հավատարմագրման համար զանգահարել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ 010 575 002 լրաց. 32 83 /ժամը 9:00 մինչեւ 18:00/ կամ հավատարմագրվածների անուններն ուղարկել ukzhdpressoffice@rambler.ru, ukzhdpressoffice@inbox.ru հասցեներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play