ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Արմեն Զաքարյանը


ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Արմեն Զաքարյանը

  • 21-10-2011 12:13:28   | Հայաստան  |  Հասարակություն

2011թ. հոկտեմբերի 9-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Հասարակություն