Գեղամ Հարությունյան. «Բանակն ու հասարակությունը չպետք է լինեն տարբեր կողմերում, այլ պետք է համագործակցեն»


Գեղամ Հարությունյան. «Բանակն ու հասարակությունը չպետք է լինեն տարբեր կողմերում, այլ պետք է համագործակցեն»

  • 21-10-2011 13:50:20   | Հայաստան  |  Հասարակություն
Բանակում բռնության եւ նվաստացումների հիմքի վրա կատարվող հանցանքները մտահոգիչ են: Հոկտեմբերի 21-ի ասուլիսում, անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին, նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Ըստ նրա, իրավիճակը փոխելու պահանջը բխում է ոչ միայն հասարակությունից, այլեւ` հենց բանակի ներսից: «Բանակն ու հասարակությունը չպետք է լինեն տարբեր կողմերում, այլ պետք է համագործակցեն», - ընդգծեց նա, հավելելով, որ հակառակ դեպքում բանակի եւ հասարակության միջեւ առաջանում է խզում: Գ.Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են երկու ուղղությամբ` բանակին հասարակական օժանդակություն եւ բանակում հասարակության վերահսկողության իրականացում, որոնք, ըստ նրա, խիստ շախկապված են: Նշվեց նաեւ, որ իրականացվող աշխատանքների նպատակը ներքին վերահսկողության մեխանիզմի ամրապնդումն է: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահի, վերահսկողություն ասելով` ինքը նկատի ունի ստուգայցերը, որոնց ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվում զինծառայողի իրավական պաշտպանվածության եւ կենցաղային հարցերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն