Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումյանի շրջան


Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումյանի շրջան

  • 24-10-2011 17:23:23   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նա հատուկ ընդգծել է արդեն իսկ մեկնարկած Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարեւորությունը՝ այն համարելով մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկը, որը պետք է իրականացվի բարձր որակով եւ սահմանված ժամկետներում: Բ.Սահակյանը նաեւ հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում եւ քննարկել այնտեղ առկա խնդիրները: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play