31-10-2011 13:23:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 28-ի`ժամը 14.32-ին Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի գյուղապետ Աթաբեկյանից ստացված հաղորդմամբ, գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթները:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է գյուղի կենտրոնով անցնող ավտոճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը, ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Ավտոճանապարհի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր:
Դեպքի մասին տեղեկացվել են Տավուշի մարզպետարանը եւ այլ համապատասխան կառույցներ: