Ակտիվացել են սողանքային երևույթները


Ակտիվացել են սողանքային երևույթները

  • 31-10-2011 13:23:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 28-ի`ժամը 14.32-ին Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի գյուղապետ Աթաբեկյանից ստացված հաղորդմամբ, գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է գյուղի կենտրոնով անցնող ավտոճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը, ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Ավտոճանապարհի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր: Դեպքի մասին տեղեկացվել են Տավուշի մարզպետարանը եւ այլ համապատասխան կառույցներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play