Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները այսուհետ էլ ավելի կսերտանան <br /> <br />


Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները այսուհետ էլ ավելի կսերտանան

  • 31-05-2011 15:58:29   | Հայաստան  |  Քաղաքական
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի նախագահի Հայաստան այցի հետ կապված մայրաքաղաքում հասցեագրված մի շարք միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Խոսելով քաղաքապետարանի կողմից ներկայում իրականացվող ծրագրերի շուրջ եւ ներկայացնելով գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակը, Կարեն Կարապետյանը նշել է, որ Երեւանն այսօր իրականում բաց է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար եւ իր շահագրգռվածությունն է հայտնել, որ լեհական ընկերությունները եւս մասնակցեն մայրաքաղաքի տնտեսության մեջ իրականացվող զարգացման եւ ներդրումային ծրագրերին: Կարեւորելով հայկական կողմի պատրաստակամությունն ու որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաեւ Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները, դեսպանը հույս է հայտնել, որ այսուհետ էլ ավելի կսերտանան եւ գործնական ընթացք կստանան երկկողմ հարաբերությունները Երեւանի եւ Լեհաստանի քաղաքների միջեւ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նոյյան տապան  -   Քաղաքական