Վերակառուցում է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գոտիները


Վերակառուցում է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գոտիները

  • 09-11-2011 11:39:31   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցում է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գոտիները: Ֆինանսավորումը` Հեռուստամարաթոն 2010 եւ ԼՂՀ կառավարություն Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին, այն բաղկացած է 13 գոտուց եւ ունի 140 կմ երկարություն: Համակարգը խիստ մաշված է եւ ունի ջրի մեծ կորուստներ: Ըստ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության, վերանորոգումից հետո սպասարկման ենթակա թաղամասերը կունենան կանոնավոր ջրամատակարարում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play