Հեղինակային երգի երեկո` նվիրված ուսանողների միջազգային տոների


Հեղինակային երգի երեկո` նվիրված ուսանողների միջազգային տոների

  • 21-11-2011 11:32:45   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հեղինակային երգի երեկո։ Այս համերգով ամփոփվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Երիտասարդների համաշխարհային եւ Ուսանողների միջազգային տոների առթիվ անցկացվող համերգների շարքը։ Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Վահե Քոչարը, Քրիստ Մանարյանը,Վարդան Գալստյանը, Վախթանգ Հարությունյանը, Աշոտ Գասպարյանը, Սարգիս եւ Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, ամփոփելով տոնական միջոցառումների շարքը, նշեց, որ բազմաժանր համերգների միջոցով կարողացան իրական տոն ստեղծել երիտասարդների եւ ուսանողների համար՝ հնարավորին չափ մեծ թվով երիտասարդների ներգրավելով տոնական միջոցառումների շրջանակներում։ «Միջոցառումները շարունակական են, դրանք չեն ավարտվում համերգների այս շարքով եւ Երիտասարդների համաշխարհային ու Ուսանողների միջազգային տոներին նվիրված միջոցառումներով։ Բոլոր ոլորտներում իրականացվելու են ծրագրեր։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հնարավորություն են ստեղծում երիտասարդական կազմակերպությունների համար, որպեսզի իրենց ծրագրերով հանդես գան։ Եվ բանաձեւը մեկն է. երիտասարդները՝ երիտասարդների համար։ Երկու կազմակերպությունների համար էլ սա կարեւորագույն նախապայման է. այն բոլոր միջոցառումները, որ իրականացվում են երիտասարդական դաշտում, իրականացվում են երիտասարդների նախաձեռնությամբ եւ նրանց ուժերով»,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ տոնական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն են ունեցել բազմաթիվ երիտասարդներ, բուհերի ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդական տոների առթիվ կազմակերպել էին բազմաժանր համերգներ՝ տարբեր նախասիրությունների երիտասարդների համար։ Մասնավորապես նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր սիրված եւ նոր երգերով հանդես եկավ Թաթա Սիմոնյանը։ Նոյեմբերի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ռոքի սիրահարներն ունկնդրեցին «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերին։ Իսկ Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչեցին Սյուիտներ «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, ջութակ) եւ Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play