Էյչ-Էս-Բի-Սի-ն վերաբացվում է իր ութերորդ մասնաճուղը


Էյչ-Էս-Բի-Սի-ն վերաբացվում է իր ութերորդ մասնաճուղը

  • 21-11-2011 12:14:15   | Հայաստան  |  Տնտեսություն

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ը այսօրվանից վերաբացում է Կոմիտաս 47 հասցեում` «ՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ» ավտոսրահի մասնաշենքում գտնվող իր «Կոմիտաս 1» մասնաճյուղը, որը փակվել էր 2009 թվականի հունիսին` բանկի կողմից սպառողական վարկավորման ժամանակավոր դադարեցման հետեւանքով: Եթե նախկինում «Կոմիտաս 1»-ը սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ էր, որտեղ հաճախորդները կարող էին դիմել միայն ավտովարկավորում ստանալու նպատակով, ապա վերաբացված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է «Էյչ-Էս-Բի-Սի»- ի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը: Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ` «Ռենո-Նիսսան» (Կոմիտաս 47), «Ֆորդ-Վոլվո-Լենդ Ռովեր» (Աճառյան 42), «Պեժո» (Ռուբինյանց 33/1), «Շեւրոլե» (Հալաբյան 18) ցուցասրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի դիմած հաճախորդներին, որոնք կօգտվեն միեւնույն արտոնյալ տոկոսադրույքից` սկսած 13%-ից: «Վերջին մեկ տարվա ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ը զգալիորեն ավելացրել է անհատական վարկավորման ծավալները եւ մինչեւ տարեվերջ ընդհանուր պորտֆելը կկազմի շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր գնահատմամբ, անհատական վարկերի պորտֆելի ավելացման գործում կարեւոր դերակատարություն կունենա այսօր վերաբացված «Կոմիտաս 1» մասնաճյուղը», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը: Ավելի քան 10-ը տարի է, ինչ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ը համագործակցում է վերոնշյալ ընկերությունների հետ վարկավորման, ակրեդիտիվների, բանկային երաշխիքների եւ արտաքին առեւտրի ֆինանսավորման ոլորտներում: Այսպես, 2010 թվականի արդյունքներով «Կարկոմավտո» ՍՊԸ-ն ճանաչվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի լավագույն հաճախորդը «Գլխավոր գործադիր տնօրենի ընտրություն» անվանակարգում, իսկ 2009-ի արդյունքներով` լավագույն հաճախորդը` «Բանկային երաշխիքներ» անվանակարգում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն