Հայաստանը մասնակցել է Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական ցուցահանդեսի


Հայաստանը մասնակցել է Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական ցուցահանդեսի

  • 23-11-2011 18:08:02   | Իտալիա  |  Մշակույթ
Նոյեմբերի 17-ից 20-ը Իտալիայի Պաէստում (Paestum) քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Borsa Mediterranea del Turismo Archeologico), որին Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացված էր Հայաստանի տաղավարը: ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության համաձայն, այս ամենամյա միջոցառմանը, որն անցկացվում է Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, իրենց մասնակցությունն են բերել 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից: ՀՀ-ի տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային եւ հնագիտական ժառանգությունից զատ ներկայացված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջիկության տնօրինությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ գալիք XV-րդ ցուցահանդեսին Հայաստանին շնորհվում է Պաշտոնական հյուրի (Official Guest) կարգավիճակ, ինչը ընձեռնում է մասնակցության ավելի ընդլայնված հնարավորություններ եւ կենտրոնական դերակատարություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play