Մայքլ Ջեքսոնի բժշկի համար 4 տարվա կալանք են պահանջում


Մայքլ Ջեքսոնի բժշկի համար 4 տարվա կալանք են պահանջում

  • 24-11-2011 10:39:24   | ԱՄՆ  |  Հասարակություն
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեի համար մեղադրող կողմը պահանջում է 4 տարվա բանտային կալանք։ Սա համապատասխան հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է: Դատարանը պնդում է, որ բժիշկը, որը մեղավոր է ճանաչվել Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածված սպանության մեջ, չի զղջացել իր արարքի համար: Հաստատվել է, որ Քոնրադ Մյուրեյը Մայքլ Ջեքսոնին պրոպոֆիլի մեծ չափաբաժին է տվել, ինչը փոխազդելով այլ դեղամիջոցների հետ, երգչի մահվան պատճառ էր դարձել: Փաստաբանները փորձում են հասնել այն բանի, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառվի միայն փորձնաժամկետ: Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play